Թուրքիան ողջունում է ԱՄՆ պաշտպանական բյուջեի տեքստից Անկարային F-16-ի վաճառքի մասին դրույթների բացառումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։

Ելույթ ունենալով Ստամբուլում իր մոլդովացի գործընկեր Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝  նա ասել է, որ «օրինագծում բացասական տարրի բացակայությունը  դրական պահ է»։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կատարված փոփոխությունները, որոնք Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը կախվածության մեջ են դնում մի շարք պայմաններից, հանվել են են պաշտպանության ծախսերի մասին վերջնական օրինագծից:

Այս օրինագծի հաստատումը եւ գնումների ավարտը կծառայեն «համընդհանուր շահերին», ասել է Չավուշօղլուն։