Հայաստանի իշխանությունները հիմա էլ կարծում են, որ Հունգարիան չպետք է արտահանձներ Ադրբեջանին ռամիլ սաֆարովին, րը կացնով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը չի փոխվել։ Այնուամենայնիվ, Հայաստանը հիշում է հունգարական կողմի ջանքերը՝ ուղղված 2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանից հինգ հայ գերիներին վերադարձնելուն։

Արտգործնախարարն ընդգծեց, որ հունգարացի դիվանագետներն անձամբ են ուղեկցել հայ ռազմագերիներին հայրենիք վերադառնալիս։

«Մենք չենք կարող անտեսել Հունգարիայի իշխանությունների օգնությունը, որը տրամադրվել է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ։ Եթե չեմ սխալվում, մեզ 100 000 դեղաչափ պատվաստանյութ են տվել։ Սա բազմաթիվ կյանքեր է փրկել: Կան նաեւ այլ օրինակներ։ Դրանց թվում է նաեւ Հայ առաքելական եկեղեցուն ֆինանսական օգնությունը»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ առաջիկայում հայտնի կդառնա դեսպանների նշանակման մասին։