ՀԱՊԿ-ի կողմից դիտարկվել է Հայաստանին օգնություն տրամադրելու հարցը, բայց մեզ համար առաջնային է քաղաքական գնահատականը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ քննարկվել է նաեւ Հայաստանին ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Միրզոյանը նշեց, որ իրենց համար կարեւոր էր քաղաքական գնահատականը։

«Որոշումը չընդունվեց, եւ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ ընդհանուր հայտարարի գալու համար»,-ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակում ստորագրված համաձայնագրերի ոգով արձագանքի էր սպասում դաշնակիցներից։