Վերջին 12 տարիների ընթացքում ծխելու տարածվածությունը գրեթե կրկնակի նվազել է. այս մասին Հանրային առողջապահության Համառուսական վեցերորդ ֆորումի ընթացքում հայտարարեց ՌԴ Առողջապահության նախարար Միխաիլ Մուրաշկոն։

Ըստ ՀԿՈՒՀԿ-ի (Հանրային կարծիքի ոււսումնասիրման համառուսական կենտրոն) կողմից Ռուսաստանում ծխելու ամենամյա մոնիտորինգի արդյունքների վերաբրերյալ ավելի վաղ ներկայացված զեկույցի՝ ծխողների մասնաբաժինը վերջին հինգ տարիների ընթացքում մնացել է անփոփոխ (մոտ 33%), իսկ ծխողների թիվը փաստացի չի կրճատվել։

Այս ընթացքում էապես փոխվել է ծխողի կերպարը։ Եթե ​​նախկինում երիտասարդները սիգարետ ծխողների առանցքն էին, ապա այսօր բնակչության ամենաշատ ծխող խումբը միջին տարիքի մարդիկ են (25–59 տարեկան, ծխողների 38–42%)։ Սա մի կողմից վկայում է այն մասին, որ ժամանակակից երիտասարդությունը՝ ամենաչծխող տարիքային խումբը, կարող է երկարաժամկետ հիմք դնել «չծխող վարքագծի» մոդելին, իսկ մյուս կողմից՝ այն մասին, որ մարդիկ, ովքեր շարունակում են ծխել 2009 թվականից ի վեր, դժվարանում են հրաժարվել վնասակար սովորությունից, մինչդեռ ծխողների 62%-ը ցանկանում է թողնել:

«Ըստ վիճակագրության՝ մարդկանց 3-5%-ը կարող է թողնել ծխելը առաջին իսկ փորձից»,- ասում է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։ Նրա խոսքով՝ ծխողների 95%-ը չի կարողանում ինքնուրույն հրաժարվել այս վատ սովորությունից։

ՀԿՈՒՀԿ-ի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ռուս ծխողների շրջանում վատ սովորություններից հրաժարվելու հիմնական դրդապատճառներից մեկը առողջական խնդիրներն են: ԱՀԿ-ի տվյալներով՝ ծխելը մեծացնում է սիրտ-անոթային և շնչառական հիվանդությունների, քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը։ Բժշկական փորձագետների կարծիքով՝ ծխողի օրգանիզմին սպառնացող հիմնական վտանգը սիգարետի ծխի մեջ պարունակվող այրման բաղադրիչներն են։

Ըստ Ալեքսանդր Մյասնիկովի, ծխելու գործընթացում նիկոտինը ամենավնասակարը չէ. Նրա խոսքով՝ ծխողները կախված են նիկոտինից, որը մեծ ազդեցություն ունեցող նյութ է, սակայն դրա հետ մեկտեղ սիգարետի ծխի միջոցով օգտագործում են քաղցկեղածին նյութեր։ Այսպիսով՝ ըստ փորձագետի, վատ սովորությունից հրաժարվելու միջոցը այրման բաղադրիչների՝ օրգանիզմ մուտքը կանխելն է և նիկոտինի փոխարինող թերապիայի միջոցով ժամանակավորապես նիկոտինի սպառումը շարունակելը: Նման միջոցների այլընտրանք կարող են լինել նիկոտին պարունակող տարատեսակ ապրանքներ, որոնք բացառում են ծխախոտի այրման գործընթացը։ Դրանք ներառում են, օրինակ՝ ծխախոտի տաքացման համակարգերը և վերալիցքավորվող կամ մեկանգամյա օգտագործման նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը:

Միաժամանակ՝ սիգարետից հրաժարվելն ու այս վնասակար սովորությունը թողնելու համար նիկոտինի օգտագործումը որոշ ժամանակ շարունակելը պետք է ուղեկցվի հոգեբանական աջակցությամբ ու կենսակերպի ամբողջական փոփոխությամբ։

«Իմաստ չկա սիգարետ ծխելու ու նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի միաժամանակյա օգտագործման մեջ, դա միայն կմեծացնի հասցվող վնասը»,- համոզված է Ալեկսանդր Մյասնիկովը։ Միաժամանակ, հարկավոր է խուսափել ծխելը սկսել էլեկտրոնային սիգարետներից, դրանք պետք է համապատասխանաբար համակարգվեն ու բացառվի դրանց հասանելիությունն անչափահասներին։

Բժշկի խոսքով՝ չծխողները չպետք է սկսեն ծխել, միևնույն ժամանակ՝ չափահաս ծխողները պետք է մտածեն վատ սովորությունը հնարավորինս շուտ թողնելու մասին՝ կյանքի որակը պահպանելու և տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու համար։

Ըստ ՀԿՈՒՀԿ-ի՝ վերջին 5 տարիների ընթացքում 17 տոկոսով նվազել է այն ռուսաստանցիների թիվը, ովքեր ծխում են և ցանկանում են հրաժարվել այդ սովորությունից: Չնայած գործող հակածխախոտային օրենսդրության արդյունավետությանը՝ Դաշնային խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Վլադիմիր Կրուգլիի կարծիքով՝ սահմանափակող միջոցները «գրեթե սպառել են իրենց»։ Նրա խոսքով՝ ծխելը թողնելու մտադրություն ունեցող ծխողների թիվն ավելացնելու համար անհրաժեշտ է նրանց դրդել վատ սովորությունից կանխամտածված և համապարփակ հրաժարվելու, այդ թվում՝ ծխելուն ավելի քիչ վնասակար այլընտրանքների անցնելու միջոցով։

Աղբյուրը՝ kp.ru