Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները բարձրանում են 1 տոկոսի սահմաններում, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաներն արձագանքում են Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների մեղմմանը, նշել են փորձագետները։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսը թանկացել է 0,89 տոկոսով՝ մեկ բարելը 77,86 դոլար, WTI-ի հունվարյան ֆյուչերսը՝ 0,94 տոկոսով՝ 72,69 դոլար։

Չինաստանը թուլացրել է կորոնավիրուսային սահմանափակումները մի շարք քաղաքներում, այդ թվում Շանհայում եւ Հանչժոուում, ինչպես նաեւ Ուրումչիում։ Սահմանափակումները մեղմվել են նաեւ Հոնկոնգում։