Կառավարություն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում սահմանեց Մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է մաքսային ոլորտում սկսված և շարունակական բարեփոխումների համատեքստում մաքսային ծառայողի նոր կերպարի տեսլականի կյանքի կոչման շարունակականության ապահովմամբ։

Վերջին անգամ մաքսային ծառայության համազգեստի ձևը  թարմացվել է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ծառայության համազգեստի ձևը արդիականացնել՝ ելնելով ինչպես արտաքին տեսքի, այնպես էլ օգտագործվող նյութերի և ֆունկցիոնալության բարելավման անհրաժեշտությունից:

Այս տարվա օգոստոսին կայացված որոշմամբ ՊԵԿ-ը հնարավորություն է ստացել ձեռք  բերել դիզայնի օժանդակ ծառայություն (հագուստի դիզայնեռի կողմից մատուցվող համազգեստի մոդելների մշակման ծառայություն) «Ֆըրսթ Քլաս» սահմանափակ պատասխանատվության ընկերությունից, որի գործադիր մարմնի ղեկավար է հանդիսանում ավելի քան 10 տարվա պատմությամբ սեփական հագուստի ապրանքանիշ ունեցող Վահան Խաչատրյանը։

Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է ձեռք բերել ժամանակակից չափանիշներին բավարարող նոր հագուստ։

13.jpg (55 KB)

14.jpg (57 KB)