Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել:

Նախագծում ասվում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 128-րդի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` կառավարությունը որոշում է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները:

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը»,- ասվում է որոշման նախագծում: