Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսություններում ուղղակի ներդրումների ծավալները 2022 թվականին զգալիորեն աճել են։ Այս մասին Բիշքեկում կայացած ներդրումային գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախորդ տարվա համեմատ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամ երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումները զգալիորեն աճել են»,-ասել է նա։

Մյասնիկովիչի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալն այս ընթացքում աճել է գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ 2 անգամ, Ղրղըզստանում՝ 1,9 անգամ։