Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 8-ի նիստում հավանության տվեց 2022 թ. օգոստոսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը: 2022 թ. օգոստոսի 19-ին Մոնտեվիդեոյում ուրուգվայական կողմին է փոխանցել Հայաստանի ԱԳՆ հայտագիրը՝ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանություն բացելու հայկական կողմի մտադրության մասին։ Վերոնշյալ համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները: