Թուրքական Hurriyet–ը, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է հայ–թուրքական հարաբերություններում տնտեսական հարցերի մասին։

Ըստ Hurriyet–ի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օդային բեռնափոխադրումներ սկսելու աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում եւ մինչեւ 2022–ի վերջը արդեն թռիչքները կսկսվեն։

Թուրքական պարբերականը նշում է, որ հաջորդ էտապում նախատեսվում է ցամաքային սահմանի բացումը Ալիջանի 128 մետր երկարություն ունեցող կամուրջով, սակայն կամուրջը վերանորոգման կարիք ունի։ «Քանի որ ձմեռ է, կամուրջ վերանորոգման աշխատանքների սկսման համար ժամանակ կպահանջվի»–գրել է Hurriyet–ը։