Էստոնիայում դադարեցրել են «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը, տեղեկացրել է  Home 3 ընկերությունը։ Ընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հեռուստաալիքը կդադարի հեռարձակվել դեկտեմբերի 8-ից Բալթյան երկրներում։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Postimees թերթը, չորեքշաբթի հեռարձակման դադարեցման մասին հայտնել է նաեւ Elisa հեռուստաօպերատորը: «Սպառողների իրավունքների պաշտպանության եւ տեխնիկական վերահսկողության դեպարտամենտի ծանուցման համաձայն՝ կապի օպերատորները վաղը կդադարեցնեն «Դոժդ» հեռուստաալիքի հեռարձակումը»,-ասվում է հեռուստաօպերատորի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցվել է Լատվիայում եւ Լիտվայում։