Հայաստանը քննարկում է բոլոր տարբերակները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քաչտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչեւ տարեվերջ կկազմակերպվի Փաշինյն-Ալիեւ հանդիպում:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունից հետո, որ չեղարկում է Բրյուսելի հանդիպումը, որոշակի խնդիրներ են ստեղծել: Հայաստանը շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումը, դա կարող է լինել Սանկտ-Պետերբուրգում, կարող է լինել Բրյուսելում կամ որեւէ այլ տեղ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւը շաբաթներ առաջ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը ՀՀ ղեկավարի հետ տեղի չի ունենա, քանի որ Հայաստանը պնդում է, որ այդ հանդիպմանը նախկինի պես ներկա լինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: