Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Իրանը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը համաձայնագիր կստորագրեն ազատ առեւտրի գոտու մասին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում կատարելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր-Հադի Սեյեդիին։

«Միր-Հադի Սեյեդիին՝ ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավարը հայտնում է, որ երկու կողմերի ներկայացուցիչների կողմից համաձայնագրի ստորագրումը ակնկալվում է Իրանի ընթացիկ օրացույցային ազար ամսի վրջին օրերին», – հայտնում է գործակալությունը։