Մենք գիտենք Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ցանկացած միջոցով մասնակցելու Բրյուսելի ձգտման մասին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդների մանդատը երկարացնելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը։

Զախարովայի կարծիքով՝ Բրյուսելն անում է դա՝ «պարզապես տեղում իր ներկայությունը ապահովելու եւ ի վերջո, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար, սա նրանց երազանքն է».

«Մենք հայտնել ենք այդ մասին մեր վերաբերմունքը, այժմ մենք չենք կանխատեսի իրադարձությունների զարգացումը։  Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ կան տարբեր եւ ինչ-որ տեղ տրամագծորեն հակառակ տեսակետներ, այդ թվում՝ Անդրկովկասյան երկրների շրջանում։ Այս թեման մեր կողմից պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երեւանի հետ շփումներում։ Եթե ​​ Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երակարցնելու մասին որոշում կայացվի, ապա մենք լրացուցիչ կմեկնաբանենք դա։ Իսկ մինչ այդ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ առաջնորդվում է բացառապես սեփական կոնյուկտուրային ​​շահերով»։