Հայաստանի մոտեցումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը անջատ գործընթացներ են, մենք դրանք երբեք միասնական չենք դիտարկել եւ չենք դիտարկելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երկու հարաբերությունների կարգավորումն էլ շատ բարդ գործընթաց են: Դրանք իրար փոխկապակցելը ավելի է դժվարացնում առաջընթացի գրանցումը: Ինչքան դրանք ավելի տարանջատված մնան, այնքան ավելի մեծ հնարավորություն կա առաջ շարժվելու»,-ասաց նա: