Թուրքիան ակնկալում է Ռուսաստանից գազի 25 տոկոսանոց զեղչ ստանալ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին:

Ռուսաստանի հետ գործարքը կարող է թուլացնել ճնշումը լիրայի վրա, որը վերջին տարվա վատագույն համաշխարհային արժույթներից մեկն է, եւ օգնել նախագահ Ռեջեփ Էրդողանին խուսափել էներգակիրների գների բարձրացումից հաջորդ տարվա ընտրություններից առաջ:

Թուրքիան ցանկանում է, որ զեղչը կիրառվի 2023 թվականին վճարումների եւ 2022 թվականին կատարված որոշ նախորդ վճարումների նկատմամբ, ասել են պաշտոնյաները։

Անցյալ տարի Ռուսաստանը մատակարարել է Թուրքիայի ներկրած 59 միլիարդ խորանարդ մետր գազի կեսից մի փոքր պակաս։ Էրդողանը հայտարարել է, որ 2022 թվականի համար Թուրքիայի էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշիվը կարող է հասնել 100 միլիարդ դոլարի, ինչը կրկնակի ավելի է, քան նախորդ տարի։