ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսվում է դիտարկել Եվրասիական տնտեսական միության ընթացիկ խնդիրները, ուղեցույցներ նախանշել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների եւ ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման համար։ «Կընդունվեն մի շարք կարեւոր կոնկրետ որոշումներ, այդ թվում՝ էներգետիկայի եւ առեւտրի ոլորտին վերաբերող, կհաստատվեն ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։

Ռուսական պատվիրակությունը կսահմանի 2023 թվականին այս կազմակերպությունում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։