ԵԱՏՄ առաջնորդները Բիշքեկում կայանալիք գագաթաժողովում հավանություն կտան ԱՄԷ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկին։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի օգնակ Յուրի Ուշակովը։

«Միջազգային օրակարգի շրջանակում սպասվում է միության 2023 թվականի գործունեության հիմնական ուղղությունների հաստատում եւ ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի մեկնարկի մասին որոշման ընդունում»,-ասել է նա։