Դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դեկտեմբերի վերջին, ձեւավորված ավանդույթի համաձայն, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպումը։ Կլինեն մի քանի այլ շփումներ, բայց սա, թերեւս, ամենակարեւոր միջոցառումն է՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում»,- ասել է Ուշակովը։