Վաղը` դեկտեմբերի 9-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունն այսօր ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովի խոսքով` հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։

Նշենք, որ Բիշքեկում դեկտեմբերի 9-ին նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի նախորդ հանդիպումը Երևանում էր: Պուտինը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստին: