Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները եւ համացանցը հեշտացնում են մարդկանց կյանքը, ընձեռում նոր հնարավորություններ, հասանելի դարձնում անհասանելի թվացող երևույթներ։ Տենդերները կարելի է հեշտությամբ դասել նման երևույթների շարքին, որոնց մասնակցել, թվում է, թե կարող են միայն «ընտրյալները»՝ խոշոր ընկերությունները, իսկ կազմակերպել՝ միայն պետական մարմինները։ iTender.am հարթակի նպատակն է կոտրել այդ կարծրատիպը և նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հեշտացնել տենդերների կազմակերպման ու դրանց մասնակցության գործընթացը։
Ի՞նչ է տենդերը
Տենդերը գնումներ կատարելու մրցակցային գործընթաց է, որը նախաձեռնում է գնորդը. նա կազմակերպում է մրցույթ, որպեսզի ձեռք բերի շուկայականից ցածր գներով կամ շուկայում առկա լավագույն առաջարկով ապրանքներ, աշխատանքներ կամ ծառայություններ:
Տենդերները հաղթում են այն մասնակիցները, որոնք տվյալ տենդերին/մրցույթին առաջարկել են ամենացածր գինը կամ ներկայացրել են գնորդի պահանջներին բավարարող լավագույն առաջարկը:
Սովորաբար տենդերային սկզբունքով են կազմակերպվում նաև պետական գնումները։
Ի՞նչ են շահում տենդերի մասնակից կողմերը
Տենդերի անցկացման միջոցով այն կազմակերպող կողմը հնարավորություն է ստանում շուկայականից ցածր գնով գնում կատարել կամ ապահովել առավել շահավետ գին-որակ հարաբերակցություն։
Իսկ կապալառու կամ մատակարար ընկերության համար հաղթանակը տենդերներում ապահովում է պատվերների մշտական հոսք, խոշոր եկամուտներ՝ առանց առաջխաղացման և մարքեթինգային ծախսերի։ Ավելին, տենդերներին մասնակցությունը ինքնին անվճար գովազդ է ընկերության համար։
Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում iTender.am-ը
iTender.am-ը տենդերների միջոցով գնումներ և վաճառքներ իրականացնելու հարթակ է, որը միավորում է Հայաստանում և Արցախում կազմակերպվող բոլոր մասնավոր և պետական տենդերները և հնարավորություն է տալիս գնումներ կատարել շուկայականից ցածր գներով՝ խնայելով ֆինանսական և ժամանակային ռեսուրսներ։
Հարթակում այսօրվա դրությամբ գրանցված է ավելի քան 3400 մասնավոր ընկերություն։
Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում պատմեց iTender.am-ի հիմնադիր տնօրեն Էդվարդ Գրիգորյանը, iTender.am-ում կարող եք գտնել հայկական շուկայում տենդերային մրցույթների կազմակերպման և դրանց մասնակցության համար լավագույն պայմանները՝ սկսած կազմակերպչական աշխատանքների և փաստաթղթերի պատրաստման առցանց ընթացակարգից, մինչև վիճակագրական տվյալներ ու արտոնյալ պայմաններով բանկային երաշխիքների ստացում։
Հարթակի միջոցով մասնավոր ընկերությունները կարող են՝
- Կազմակերպել տենդերներ՝ խնայելով ժամանակ և այլ ռեսուրսներ,
- Կատարել շուկայի ուսումնասիրություն և գտնել լավագույն առաջարկը,
- Ծանոթանալ առկա տենդերներին և դրանց համար ներկայացվող պահանջներին,
- Անմիջապես հարթակում հաշված րոպեների ընթացքում պատրաստել մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկը՝ անգամ սմարթֆոնի միջոցով,
- Պահպանել և կառավարել հաղթած տենդերների վերաբերյալ փաստաթղթերը,
- Պատրաստել ընդունման-հանձնման արձանագրություններ,
- Ստանալ վիճակագրական և վերլուծական տվյալներ հաղթած տենդերների ծավալների և ներկայացված գնային առաջարկների վերաբերյալ, որոնք կօգնեն դուրս բերել ամենահավանական հաղթող գները,
- Հավելյալ արտոնություններով և զեղչերով մասնակցել գործընկեր կազմակերպությունների կողմից անցկացվող տենդերների դասընթացների և վերապատարաստումների,
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հետ համագործակցության արդյունքում արտոնյալ պայմաններով ստանալ բանկային երաշխիքներ,
- Համակարգում առկա է նաև պետական գնումների գործընթացների և բողոքների վերլուծության բաժին, որը հնարավորություն է տալիս մշտապես տեղեկացված լինել ներկայացված բողոքների և դրանց վերաբերյալ կայացված դատավճիռների մասին,
- Էլեկտրոնային փոստով կամ Telegram հավելվածի միջոցով տեղեկանալ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող պետական և մասնավոր տենդերների մասին. սա հարթակի վերջին կարևոր նորություններից մեկն է,
- Եվ վերջապես, այս ամենի շնորհիվ՝ լինել ավելի տեղեկացված, հետևաբար՝ ավելի մրցունակ։
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է որպես մասնավոր ընկերություն գրանցվել համակարգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարթակի միջոցով պետական պատվիրատուները կարող են՝
- Գնումների պլաններ պատրաստել, խմբագրել և կառավարել դրանք,
- Կազմակերպել մեկ անձից գնումներ կամ անմիջապես պատրաստել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր փաստաթղթերը,
- Մրցակցային գնման գործընթացների դեպքում, մի քանի րոպեի ընթացքում պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ արձանագրությունները, հրավերները, հայտարարությունները հայերեն և ռուսերեն լեզուներով,
- Օգտվել գնումների բողոքների վերլուծությունից և տեխնիկական բնութագրերի շտեմարանից, որտեղ հավաքագրվում են լավագույն տեխնիկական բնութագրերը և նախահաշվային գները,
- Բոլոր գործընթացներն իրականացվում են գնումների մասին ՀՀ օրենսդրության տրամաբանությունից ելնելով, իսկ փաստաթղթերը պատրաստվում են հաստատված օրինակելի ձևերով՝ զերծ պահելով օգտատերերին օրենսդրական խախտումներից։
Պետական գնումների փաստաթղթերի ավտոմատացումից օգտվելու համար անհրաժեշտ է որպես պետական պատվիրատու գրանցվել համակարգում։
Համակարգում այսօրվա դրությամբ գրանցված է 200-ից ավելի պետական պատվիրատու։