Միացյալ Նահանգները ծրագրում է նոր պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, ներառյալ Մոսկվային պատժելը Ուկրաինայի դեմ պատերազմում իրանական անօդաչուների օգտագործման համար, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ամերիկյան պաշտոնյաներին։

Պատժամիջոցները վերաբերելու են ռուսական պաշտպանական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, որոնք մասնակցել են իրանական անօդաչուների գնմանը։

Պատժամիջոցները վերաբերելու են նաեւ մոտ 170 չինական կազմակերպությունների, քանի որ Վաշինգտոնն անօրինական է համարում ձկնորսությունը Խաղաղ օվկիանոսում։