Մերձմոսկովյան «ՄԵԳԱ Խիմկի» առեւտրի կենտրոնի OBI խանութում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 7 հազար քառակուսի մետր, հրդեհը չորրորդ աստիճանի բարդության է (այդ աստիճանները հինգն են), տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային վարչությունուն «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էին, որ հրդեհ է սկսվել մերձմոսկովյան «ՄԵԳԱ Խիմկի» առեւտրի կենտրոնի OBI խանութում։ Հրդեհվել է 150 մետր մակերեսով տանիքը։

ԱԻՆ-ի ճշտված տեղեկությամբ՝ հրդեհի մակերեսը կազմում է 7 հազար քառակուսի մետր։