Մեկ մարդ զոհվել է մերձմոսկովյան OBI հիպերմարկետի խոշոր հրդեհի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության պետ Սերգեյ Պոլետիկինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ցավոք, կա մեկ զոհ։ Իրականացվում են հրդեհի մարման աշխատանքներ։ Խնդրահարույց հարցեր չկան»,- ասել է նա։

Հրշեջ ծառայությունից տեղեկացրել են, որ հրդեհի հետեւանքով զոհվել է հիպերմարկետի պահապանը։

Պոլետիկինը նշել է նաեւ, որ առաջին հրշեջները արտակարգ դրության վայր են եկել հրշեջ ազդանշանի միանալուց 4 րոպե հետո։ Հրդեհը մարվում է որպես երրորդ (բարձր) համարի բռնկում։

Հրդեհի մարմանը մասնակցում են 141 մհրշեջ, 47 միավոր տեխնիկա, ԱԻՆ-ից՝ 75 մարդ եւ 22 միավոր տեխնիկա։ Հրդեհը տեղայնացվել է 7 հազար քառակուսի մետր մակերեսում, ավերածություն կա 5 հազար քառակուսի մետր տարածքի վրա։

Հրդեհի պատճառը  կցակառույցում զոդման աշխատանքի ժամանակ թույլ տրված կանոնների խախտումն է եղել։ «Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվել են։ Այն սկսվել է OBI-ի կցակառույցում, զոդման աշխատանքների ժամանակ։ Աշխատողները հեռացել են շենքից՝ չկարողանալով մարել կրակը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հրդեհի ժամանակ, ենթադրաբար, պայթել են գազի բալոնները։

Ավելի վաղ որպես հրդեհի բռնկման հիմնական վարկած դիտարկվում էր կարճ միացումը։