Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները հանդիպել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պետությունների ղեկավարները, որոնց մեջ է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավաքվել են «Ալա-Արչա» (Խայտաբղետ գիհի) պետական նստավայրում, որը գտնվում է Բիշքեկին մոտ Չոն-Արիք գյուղում, Ալաթոոյի նախալեռներում։ Որպես կանոն, հենց այսեղ են իրականացվում բոլոր միջոցառումները Բիշքեկում, բարձրաստիճան օտարերկրյա հյուրերի մասնակցությամբ։

Գագաթաժողովն սկսվել է հանդիպմանը եկած ղեկավարներին Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի ողջույնով։ Ըստ պլանի՝ գագաթաժողովի մասնակիցներն այնուհետեւ, ըստ ավանդույթի, ընդհանուր լուսանկարվում են եւ անցնում դահլիճ, որտեղ տեղի է ունենալու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը:

Հանդիպման առաջին մասը տեղի է ունենում նեղ շրջանակով, миайн ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ։ Ավելի ուշ տեղի կունենան բանակցություններ ընդլայնված կազմով, որոնց կմիանան դիտորդ երկրները՝ Կուբան եւ Ուզբեկստանը։ Հանդիպման արդյունքների հիման վրա ղեկավարները հավանություն կտան մի շարք փաստաթղթերի։