Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ձեւավորման մեջ վերջին տարիներին շուրջ 50 տոկոսն ապահովվել է անասնապահության ճյուղի հաշվին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը։

«Արտադրված կովի կաթը 2021-ին կազմել է շուրջ 670 հազար տոննա, մսի արտադրությունը ապահովում է 65 տոկոսը»,- ասաց Լեւոն Տեր-Իսահակյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում բուծվում են կովկասյան գորշ ցեղատեսակի կենդանիներ, որոնց գլխաքանակը շուրջ 250 հազար է.

«Այսինքն՝ համարակալման այս ծրագրի հետագա արդյունքները կնպաստեն թե՛ կենդանիների արտադրատնտեսական, թե՛ տոհմային տեսանկյունից   համապատասխան թիրախավորված միջոցառումների իրականացումը»։