Ավարտվում է դոլարի գերիշխանության դարաշրջանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ամեն գնով անհրաժեշտ է «առողջացնել մեր միության արյունատար համակարգը»։ «Ես խոսում եմ ֆինանսների մասին: Արդեն բոլորին պարզ է, որ դոլարի գերիշխանության դարաշրջանն ավարտվում է։ Ապագան պատկանում է առեւտրային դաշինքներին, որոնց հաշվարկները կկատարվեն ազգային արժույթներով»,- նշել է նա՝ մատնանշելով, որ Բելառուսն ու Ռուսաստանը իրենց հիմնական հաշվարկներն արդեն դոլարով չեն կատարում։ «Կարեւոր է, որ մյուս գործընկերներն էլ ակտիվորեն ներգրավվեն այս գործընթացին»: