ԵԱՏՄ երկրների միջեւ միասնական էներգետիկ տարածք ստեղծելու պլաններ կան, դրանք օրակարգում են, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները չեն կարող արագ իրականացվել։

«Գոյություն ունեն զարգացման պլաններ, որոնք այսօր քննարկվում են։ Դրանք վերաբերում են թե՛ միասնական էներգետիկ տարածքին, թե՛ գազին եւ այլն։ Այդ ամենը կա օրակարգում։ Ինտեգրացիոն գործընթացները, որպես կանոն, ժամանակի առումով ձգվում են եւ չեն կարող արագ իրականանալ։ Դա բարդ, քրտնաջան աշխատանք է։ Բայց գլխավորն այն է, որ արդյունքները լիովին համապատասխանեն բոլոր անդամ պետությունների ժողովուրդների շահերին»,- ասել է նա «Իզվեստիա»-ի հարցազրույցում։