Պեկինն ու Էր Ռիադն ընդգծել են Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը  եւ հնարավոր բոլոր ջանքերի գործադրումը էսկալացիան նվազեցնելու համար այնպես, որ դա նպաստի անվտանգության եւ կայունության վերականգնմանը եւ սահմանափակի այդ ճգնաժամի բացասական հետեւանքները: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի եւ Չինաստանի համատեղ գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։

Չինական կողմը մատնանշել է վեց կետից բաղկացած իր նախաձեռնությունը՝ կապված Ուկրաինայի հումանիտար իրավիճակի, Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ լայնածավալ հումանիտար ճգնաժամը կանխելու կոչի հետ: Չինական կողմը երախտագիտություն է հայտնել գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ տարբեր ազգությունների մի շարք ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ մարդասիրական-քաղաքական ջանքերի համար: 

Պեկինը նաեւ բարձր է գնահատել մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթը, որը Թագավորությունը վերջերս տրամադրել է Ուկրաինային՝ 400 միլիոն դոլարի չափով։

Վերջում ՉԺՀ Նախագահ Սի Փինփինը շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնել թագավոր Սալմանին  եւ արքայազն Մուհամմեդ բին Սալմանին ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար։