Ղազախստանն անկեղծորեն եւ առարկայորեն շահագրգռված է ԵԱՏՄ ինտեգրման զարգացմամբ։ Ղազախստանի կողմից ինտեգրումային գործընթացների «կասեցման» մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

«Ղազախստանն, ընդհակառակը, գործադրում է բոլոր ջանքները տնտեսական ինտեգրման գործընթացի օպտիմալացման եւ կատարելագործման համար՝ ԵԱՏՄ համաձայնագրին համապատասխան՝ ելնելով Միության բոլոր մասնակից պետությունների շահերից եւ իհարկե հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը։

Մեր ժողովուրդները եւ, իհարկե, Ղազախստանի ժողովուրդը, մեր ձեռներեցներն իսկապես պետք է զգան նման ինտեգրման օգուտներն ու արդյունքները»,- ասել է նա։