Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու գաղափարից Ուզբեկստանի հրաժարման մասին հաղորդագրություններն անվանել է «այդ գործընթացները քաղաքականությամբ օծելու փորձ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս ամենը պահանջում է ոչ թե քաղաքականության տեսանկյունից համակարգում, ինչպես գրել Է Reuters գործակալությունը, այլ հենց առեւտրային շահի եւ երեք երկրների առեւտրային շահերի տեսանկյունից համակարգում»,-ասել է Պեսկովը՝ նշելով, որ Ուզբեկստանի փոխվարչապետի խոսքը խեղաթյուրվել է, եւ «կրկին տեղի է ունեցել Reuters գործակալության կողմից փորձ՝ քաղաքականությամբ օծելու բոլոր այդ գործընթացները»։

Նա նաեւ մեկնաբանել է իրավիճակը Թուրքիայի ափերի մոտ, որտեղ նավթային լցանավեր են կուտակվել,  հայտարարելով, որ տեղի ունեցողը չպետք է շանտաժի փորձ անվանել։

Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի վերջին Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկել են Ուզբեկստանի մասնակցությամբ գազային միության ստեղծման հարցը։