Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների եւ Արեւելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) գործընկերների հանդիպումը:

Հանդիպումը կանցկացվի  արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Հանդիպմանը կմասնակցի եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին։

Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու Արեւելյան գործընկերության ապագան, ինչպես նաեւ անվտանգության մարտահրավերներն ու ողջ տարածաշրջանի համար Ուկրաինայի պատերազմի հետեւանքները։

Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել տարածաշրջանում կայունության ու բարգավաճման հետագա ամրապնդմանը:

Նրանք կքննարկեն նաեւ, թե ինչպես արագացնել Տնտեսական եւ ներդրումային ծրագրի իրականացումը որպես հիմնական գործիք՝ «կանաչ» եւ թվային տեխնոլոգիաների զարգացումը եւ ողջ տարածաշրջանում սոցիալական եւ տնտեսական վերականգնումը խթանելու համար: