Ֆրանսիական TotalEnergies-ը հայտնել է, որ իր բաժնետոմսերի 19,4%-ը կգնի ռուսական էներգետիկ հսկա Novatek-ից` 3,7 միլիարդ դոլարով:

TotalEnergies-ը կազատի իր երկու ներկայացուցիչներին Novatek-ի տնօրենների խորհրդից եւ այլեւս չի ներառի Novatek-ում ունեցած ներդրումներից ստացած եկամուտն իր ֆինանսական հաշվետվություններում:

Այս քայլը կազդի նաեւ TotalEnergies-ի փաստացի պաշարների վրա՝ կրճատելով դրանք 1,7 միլիարդ բարելով:

Ի տարբերություն մրցակիցների՝ Shell-ի եւ BP-ի՝ TotalEnergies-ը հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ ուկրաինական պատերազմի հետեւանքով Ռուսաստանում իր ներդրումներից չհրաժարվելու համար:

Ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Պույանն անցյալ ամիս ասել է, որ Ռուսաստանում իր ակտիվները պահելու TotalEnergies-ի «միակ շարժառիթը»Եվրոպա «հեղուկ բնական գազ մատակարարելն է»:

TotalEnergies-ը հայտնել է, որ Novatek-ի տնօրենների խորհրդում իր երկու ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել քվեարկությունից ընկերության գործերի եւ «մասնավորապես ֆինանսական հարցերի» վերաբերյալ պատերազմից եւ դրան հաջորդած Արեւմուտքի պատժամիջոցներից հետո:

Ընկերությունը պահպանում է ռուսական Yamal LNG եւ Arctic LNG 2 նախագծերի իր մասնաբաժինը: