Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում նախօրեին՝ դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից հետո այժմ իրավիճակը հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

«Գիշերը ժամը 10-ից հետո իրավիճակը խաղաղվեց: Մոտ 30-40 րոպե ինտենսիվ կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ, բայց մեզ մոտ նույնպես լավ լսելի էին կրակոցները: Գյուղը վնասներ չի կրել: Մարդկանց համար արդեն սովորական են դարձել»,– նշեց Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի