Անվտանգության խնդիրները լուծելու համար նախ պետք է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռանալուն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Իսկ դրա համար ընդդիմությունը պետք է կոնկրետ վարչապետի թեկնածուի անուն տա, հայտարարի հակաճգնաժամային կառավարության կազմը եւ ներկայացնի ծրագիր»,-նշեց նա։ 

Շարմազանովը կարծում է, որ միայն լոզունգներով, որ իշխանությունը պետք է հեռանա, ոչինչ չի փոխվի։

«Մինչեւ մեր օրակարգը չձեւավորենք, հաջողության չենք հասնի»,-հավելեց նա։