Չինաստանն ու Պարսից ծոցի երկրները ներդրումային կենտրոն կստեղծեն, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով տարածաշրջանի եւ Չինաստանի առաջնորդների մասնակցությամբ առաջին գագաթաժողովի բացմանը, հաղորդում է Al Arabia-ն:

«Պարսից ծոցի երկրներն ու Չինաստանը համատեղ ներդրումային կենտրոն կստեղծեն։ Մենք կամրապնդենք համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ «մաքուր» էներգետիկայի ոլորտում ներդրումների հարցում»,-ասել է Ծինփինը։

Ծինփինը պետական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։