Մոնղոլիայի կառավարությունն անվտանգության խորհրդի առաջարկությամբ որոշել է գաղտնազերծել «ածխային գործի» ինը պայմանագրերը, որոնք պետական գաղտնիք են պարունակում է, հաղորդում է Ikon.mn պորտալը։

Մոնղոլիայի կառավարության գործերի կառավարիչ Դաշեգվին Ամարբայասգալանը հայտարարել է, որ իշխանությունների առջեւ խնդիր է դրվել բացահայտել գաղտնի պայմանագրերը, դրանք ուղարկել կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե՝ ուսումնասիրելու եւ փոխանցելու ժամանակավոր հանձնաժողովին, որը ստեղծվել է խորհրդարանին կից՝ «Էրդենես Թավանտոլգոյ» ԲԸ-ում կատարված հափշտակությունները հետաքննելու համար։ 

Նա նաեւ նշել է, որ կառավարությունում եկել են սկզբունքային որոշման, որ այլեւս չեն հաստատի որեւէ գաղտնի պայմանագիր, այլ տեղեկատվությունը կիրականացնեն թափանցիկության սկզբունքով։

Պորտալը հրապարակել է գաղտնազերծման ենթակա պայմանագրերի ցանկը, որոնց թվում են ածխի մատակարարման եւ երկաթուղային ենթակառուցվածքի օբյեկտների շինարարության պայմանագրերը:

Ավելի վաղ Ուլան Բատորում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց պատճառը արտահանման ածխի հափշտակման հետ կապված սկանդալն է։