Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկարատեւ գործընթացի մասին խոսելիս նկատի է ունեցել ոչ թե հատուկ գործողության ընթացքը, այլ Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»։ 

«Ինչ վերաբերում է հատուկ ռազմական գործողության տեւողությանը, ես նկատի եմ ունեցել կարգավորման գործընթացի տեւողությունը»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ իմաստ է իր մեջ պարունակել այդ հայտարարությունը։