«Լիտֆոնդը» եւ «Մեկուկես սենյակ» թանգարանը բարեգործական աճուրդ են անցկացրել, որտեղ ներկայացրել են Իոսիֆ Բրոդսկու հրատարակությունները, լուսանկարները, գծանկարները եւ այլ իրեր։

Ամենաթանկ լոտերից մեկը բանաստեղծի նամակն էր ՝ գրամեքենայով եւ նկարներով, որը նա ուղարկել էր Արխանգելսկի շրջանի Նորենսկայա գյուղից։ Խորհրդային իշխանություններն աքսորել էին Բրոդսկուն այնտեղ՝ դատապարտելով պորտաբոծության համար։ Փաստաթուղթը գնել են 1,1 մլն ռուբլով։ 

Նաեւ աճուրդում վաճառվել է նրա հազվագյուտ  «Անգլիայում» գիրքը, որը հրատարակվել է 1977 թվականին  60 օրինակով։ Անսովոր լոտ է դարձել նաեւ 1990 թվականին Փարիզում բանաստեղծի ելույթի ձայնագրությունը։ Հենց այդ ժամանակ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Մարիա Սոցցանիի հետ։