Հեննեպին շրջանի (Մինեսոտա նահանգ) շրջանային դատարանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ոստիկան Ջ․ Քուենգին՝ 2020 թվականի մայիսին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեջ ներգրավվածության համար, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը հիշեցնում է, որ 29-ամյա Քուենգը պահել է Ֆլոյդին, երբ նախկին ոստիկան Դերեք Շովենը սեղմել է աֆրոամերիկացու պարանոցի, ինչի հետեւանքով Ֆլոյդը մահացել է։ Շովենն ազատազրկվել է  22,5 տարի ժամկետով։

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը, որին ձերբակալել էին սուպերմարկետում 20 դոլարի կեղծ անդորրագիր օգտագործելու կասկածանքով, ոստիկանության կամայականությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերի առիթ է դարձել: