Իրավակարգի եւ անվտանգության ուժերի մոտ 7 հազար աշխատակից է վիրավորվել Իրանում անկարգությունների ժամանակ։ Այս մասին, ինչպես տեղեկացրել է Mehr-ը, հայտարարել է խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Զահրե Ալահիանը։

«Ուժայիններին թույլ չեն տվել զենք կիրառել անկարգությունների մասնակցիների դեմ, եւ այդ պատճառով վերջին անկարգությունների ժամանակ տուժել է անվտանգության եւ իրավակարգի մարմինների մոտ 7 հազար աշխատակից»,- ասել է Ալահիանը։

Իրանում սեպտեմբերի կեսերից տեղի են ունենում զանգվածային անկարգություններ ու ցույցեր՝ 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ կապված։ Երկրի բնակիչները իշխանություններին մեղադրում են Մահսայի մահվան մեջ։