«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին մասնակցելու համար Հայաստան ժամանած Հունաստանի Կրթության փոխնախարար Եվանգելոս Սիրիգոսը իր տիկնոջ հետ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան:

Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Եվանգելոս Սիրիգոսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: