Կիրակի Հյուսիսային Կորեան Սոհե հրթիռադաշտում փորձարկումներ է իրականացրել՝ կապված իր առաջին ռազմական հեռախուզական արբանյակի ստեղծման եզրափակիչ փուլի հետ։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Նշվել է, որ թեստային սարքն ունեցել է մի քանի տեսախցիկներ եւ տվյալներ հաղորդող սարքեր։ Հյուսիսային Կորեայի մասնագետները հաստատել են սարքի աշխատանքը տիեզերքում, տվյալներ հաղորդելու նրա հնարավորությունը եւ մի քանի այլ բնութագրիչներ։

Փորձարկումների արդյունքները փոխանցվել են Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական ռազմական հանձնաժողովին։

Հյուսիսային Կորեան մտադիր է  իր առաջին հետախուզական արբանյակի ստեղծման աշխատանքը լիովին ավարտել 2023թ. ապրիլին, տեղեկացրել է Yonhap գործակալությունը։