«Սիլվայի գործով» նիստը հետաձգվել է մինչեւ հունվարի վերջ։

Նիստի սկզբում պարզվել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացակայում է։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը բացակայում է առողջության պատճառով, ներկայացրել է բժշկական փաստաթղթեր եւ խնդրել դատարանին հետագա նիստն անցկացնել դռնփակ, քանի որ խոսքը անձնական տեղեկատվության մասին է։

Հաջորդ նիստը դատավոր Աննա Դանիբեկյանը նշանակել է հունվարի 31-ին, ժամը 13-ին։