Իրանը եւ Հայաստանը հարեւան եւ բարեկամական երկրներ են եւ միշտ հաջող համագործակցել են տարբեր ոլորտներում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին՝ պատասխանելով պաշտպանական ոլորտում համագործակցության խորացման հնարավորության մասին հարցին։

Նա տեղեկացրել է, որ քննարկվում են տարբեր հարցեր։ «Դա ներքին թեմա է։ Անհրաժեշտության դեպքում դրա մասին կհայտարարվի»,- ավելացրել է դեսպանը։

Արամ Դանիելյան