Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի «բնապահպանների» շարքերում էր նաև Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Լեյլա (էլման) Օրուջովան։

Վերջինս դեպքի վայրում է հայտնվել «Հատուկ նշանակության ուժերի վետերաններ, շահիդների և վետերանների ընտանիքներ» հասարակական միություն անդամների հետ։

Օրուջովան Մոլդովայի նախկին օմբուդսմեն, տխրահռչակ Աուրելիա Գրիգորիուի մտերիմն է։

Վերջինիս օգնությամբ նշված միության անդամներից երկուսին (ՀՆ ուժերի վետերաններ)` ովքեր նույնպես «բնապահպանների» շարքերում էին` իրավաբանական կրթություն ստանալու նպատակով սույն թվականի դեկտեմբերին տեղավորել է Մոլդովայի Կոմրատի պետական համալսարանում (Գագաուզիա)..

Ի դեպ` 2019-ին էրդողանը այցելել է Կոմրատ և հանդիպել է թյուրքական ծագմամբ գագաուզների հետ»։