Փարիզում տեղի ունեցած հրաձգության համար ձերբակալված տղամարդը խոստովանել է, որ մտադիր է եղել հարձակվել քրդական համայնքի վրա: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հարցաքննության ընթացքում հրաձգություն արձակած անձը ոստիկանությանը խոստովանել է, որ նախապես ծրագրել է հանցագործությունը։ Նա իր գործողությունները բացատրել է ռասայական ատելությամբ։ 

Դեկտեմբերի 23-ին տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի  Էնգիեն փողոցում քրդական մշակութային կենտրոնի մոտ։ Ավելի ուշ նա ձերբակալվել է։  Ոստիկանության տվյալներով՝ 2021 թվականին չարագործին դատել են միգրանտների կենտրոնի վրա հարձակման համար։

Վերջին տեղեկություններով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է երեք մարդ, 12 ոստիկան վիրավորվել է: