Իրանցի 25-ամյա Մահսա Պեյրավիին 10 տարվա ազատազրկման են դատապարտել «մարմնավաճառությունը խրախուսելու» համար այն բանից հետո, երբ Թեհրանում բողոքի ցույցի ժամանակ հանել է գլխաշորը, գրում է Daily Mail-ը։

Թեհրանի հեղափոխական դատարանը դեկտեմբերի 25-ին մեղադրական դատավճիռ է կայացրել Պեյրավիի դեմ։ Նրան մեղավոր են ճանաչել «կոռուպցիայի եւ մարմնավաճառության խրախուսման», ինչպես նաեւ «հավաքների եւ դավադրության» մեջ։ Հոկտեմբերի 17-ին բողոքի ցույցի ժամանակ իրանցի կնոջը բերման են ենթարկել՝ նա հանել է գլխաշորը եւ թափահարել այն գլխավերեւում։ Իրանի փողոցներ դուրս եկած բազմաթիվ ցուցարարներ այդ ժեստն օգտագործել են՝ երկրում կանանց նկատմամբ կիրառվող ճնշումների դեմ բողոքելու համար: