Երեքշաբթի Ֆրանսիայի հյուսիսում՝ Ռուբե կոմունայում, ազգությամբ թուրք տղամարդը կալանավորվել է այն բանից հետո, երբ մկրատով վիրավորել է վարսավիրին, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրին:

«Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Նոր դեպարտամենտի Ռուբե կոմունայի վարսավիրանոցում, հաճախորդի եւ վարսավիրի միջեւ: Վարսավիրը դանակով կոկորդին հարված է ստացել, բայց նրա կյանքին այեւս վտանգ չի սպառնում»,- հայտնում են լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ 47-ամյա տղամարդը վարսավիրի վրա է հարձակվել այն պատճառով, որ սրահում քրդական ազգային երաժշտություն է միացված եղել։

Նա կալանավորվել է «սպանության փորձի» մեղադրանքով։