Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դատապարտել է Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի կեղծավոր մոտեցումը՝ ասելով, որ նրանք պահանջում են Իրանի հետ բանակցությունների անցկացում՝ փորձելով Իսլամական Հանրապետությունը որպես թույլ պետություն ներկայացնել, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով, մինչ արեւմտյան երկրները եւ մասնավորապես  ԱՄՆ-ն իրենց քարոզչական արշավում փորձում են Իսլամական Հանրապետությանը ներկայացնել որպես թույլ եւ վերացող պետություն, նրանք տարբեր ուղիներով Իրանին հրավիրում են բանակցությունների եւ  շեշտում, որ նրանք Իսլամական Հանրապետությունը տապալելու ծրագրեր չունեն:

«Այսօր մեր ազգը միասնական է, համերաշխ եւ ամբողջական։ Թշնամիները պետք է իմանան, որ երբեք չեն կարողանա ոչնչացնել նման համերաշխությունն ու միասնությունը»,- նշել է նա։